‘Եվս մեկ զոհ և մեկ պատանդ Սիրիայում ‘

669

Հալեպում առեւանգված հայ պատանդները ողջ-առողջ են: Ըստ Սիրիայի հայ համայնքի տվյալների` նրանցից մեկին` Ժորժ Ռաբաթին, ազատ են արձակել:

Միաժամանակ այսօր նույն տեղից` Էդլիբ նահանգի Սարաքիբ բնակավայրից առեւանգել են եւս մեկ հայի` Սաքո Կոզնանին:

Բացի այդ, քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից զոհվել է եւս մեկ հայ` 1968թ. ծնված Վարդան Խաչատրյանը, փոխանցում է NEWS.am-ը

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին զինյալները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր էին, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության զինյալները պահանջում էին ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին:

Խոսքը Կարո Փամփալյանի, Արսեն Արոյանի, Լեւոն Զեյթունյանի, Բաշար եւ Ժորժ (հայր եւ որդի) Ռաբաթների մասին էր:

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակակիրները Երեւանում դասախոսություններով հանդես եկան ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունն» օրենքի համահավասարություն է պահանջում բոլոր քաղաքացիների նկատմամբ’