‘
Իրանի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաղորդել է, որ իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ևս մի մահապարտ գործի է գցել պայթուցիկ սարքը:
Թեհրանի հարավում Խոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործած անձանցից մեկը, որը դրանից առաջ գործի էր դրել մահապարտի գոտին, կին է եղել, հաղորդել է «Մեհր» իրանական լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ նա իրեն պայթեցրել է դամբարանի ետնաբակում:
Իր հերթին՝ FARS գործակալությունը հաղորդել է, որ հարձակվողները չորսն են եղել, նրանցից երեքը կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, իսկ մահապարտ կինը պայթեցրել է իրեն: Բացի այդ, լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ դեպքի վայրում վնասազերծվել է մահապարտի ևս մի գոտի:
Փոխանցում է Interfax-ը:
‘