‘
ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի կալանավորումը կարող է արագորեն ավարտին հասցնել գործարար Լևոն Հայրապետյանի գործի հետաքննությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Դա շատ բարդ գործ է, որի հետաքննության համար երկար ժամանակ է պահանջվում, բայց կարելի է հույս ունենալ, որ հենց Եվտուշենկովը սկսի ցուցունքներ տալ և լույս սփռվի տեղի ունեցածի իրական պատկերի վրա, Լևոն Հայրապետյանին ազատ կարձակեն»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ գործարարը կասկածվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի:
‘