‘
Բրիտանիայի ոստիկանությունը Ազգային քրեական գործակալության՝ NCA-ի հետ համատեղ, Ֆրանսիայի սահմանին ձերբակալել է կցասայլակով մի ավտոմեքենա, որով փորձել են երկիր մտցնել 79 ատրճանակ:
Զենքը թաքցված է եղել շարժիչի մասերի միջև, որը դեղին «Մերսեդես» միկրոավտոբուսը տեղափոխել է կցասայլակի օգնությամբ:
Դատելով լուսանկարներից՝ հանցագործները փորձել են Բրիտանիա տեղափոխել 4 մմ տրամաչափի Ekol Arda և 6 մմ տարամաչափի Zoraki Streamer փոքր ատրճանակներ, ինչպես նաև փամփուշտներ դրանց համար:
NCA-ում նշել են, որ չնայած փոքր տարամաչափին՝ այդ զենքերը մահաբեր են, ընդ որում՝ դրանք շատ հեշտ է թաքցնել հագուստի տակ:
Մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել են ավտոմեքենայի՝ ծնունդով Լեհաստանից 59-ամյա վարորդը և 23-ամյա չեխ ուղևորը, երկուսն էլ՝ Բրիտանիայի քաղաքացիներ: Սա զենքի ամենախոշոր մաքսանենգ բեռն է, որ հայտանաբերել են ոստիկանները Բրիտանիայում:
Փոխանցում է BBC-ն:
‘