‘Եվրախորհրդարանը կոչ է անում արգելել որոշ ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԵՄ ‘

686

Եվրոական խորհրդարանն ընդունել է որոշում, որով Եվրոպայի խորհրդին առաջարկվում է արգելել իրավաբան Սերգեյ ՄԱգնիտսկու մահվան պատճառ դարձած ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ:

Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009-ի նոյեմբերին «Մատրոսսկայա տիշինա» բանտի հիվանդանոցում: Նա մեղադրվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով, սակայն հիմնադրամի ներկայացուցիչների խոսքերով, նրա գործը «կարվել» է ռուսաստանյան իրավապահների կողմից:

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը նաու կոչ է անում սառեցնել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների՝ Եվրոպական բանկերում ունեցած հաշիվները: Եվրոպացի խորհրդարանականների կարծիքով, Մագնիտսկու կալանավորումը, բանտում նրա պահման պայմանները եւ նրա մահը վկայում են մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Ռուսատանում գոյություն ունեցող անհարգալից վերաբերմունքի մասին: Բանաձեւում հաստատվում է նաեւ, որ Մագնիտսկու հետապնդումը քաղաքաան բնույթ էր կրում: 

Նախորդ հոդվածը‘Բուլղարական ԱԷԿ-ում վթարային իրավիճակի պատճառով կանգնեցվել է ռեակտորի աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Սպարտակը» հաղթեց «Բենֆիկային»’