‘Եվրախորհրդարանը հաստատել է հրեատյացության սահմանումը’

1788

Եվրոպական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել հրեատյացության աշխատանքային սահմանմանը, որը մշակել է Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքը (IHRA): Այդ մասին ТАСС-ին հաղորդել է Եվրոպական հրեական կոնգրեսի (ԵՀԿ) նախագահ Վյաչեսլավ Մոշե Կանտորը:

Ընդունված աշխատանքային սահմանման համաձայն՝ հրեատյացությունը «հրեաների հանդեպ հատուկ վերաբերմունքի արտահայտություն է, որը կարող է արտահայտվել ատելությամբ նրանց նկատմամբ. հրեատյացության դրսևորումները՝ արտահայտությունների կամ ֆիզիկական բռնություն գործադրելու միջոցով, ուղղված են հրեաների և այն անձանց դեմ, ովքեր հրեա չեն  և/կամ նրանց սեփականությունը չեն հանդիսանում, ինչպես նաև՝ հրեական համայնքների հաստատությունների և կրոնական կառույցների դեմ»:

«Սա պատմական օր է հրեատյացության դեմ պայքարի և եվրոպական հրեաների իրավունքների պաշտպանության գործում,- ընդգծել է Կանտորը:- Չափազանց երկար ժամանակ հրեաներին համարել են հատուկ կատեգորիա, որի հանդեպ ատելության սահմանումը տալիս էին հալածողները, այլ ոչ թե նրանց զոհերը»: Նրա կարծիքով՝ Եվրախորհրդարանի որոշումը «շատ կվշտացնի և կչափավորի նրանց եռանդը, ովքեր սովոր են անպատիժ կերպով հրեատյացություն դրսևորել և հավատալ, որ հրեաներին օրենքով պաշտպանություն չի հասնում»:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘2016-ին Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների թիվն աճել է մոտ 6 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Ղարաբաղի «Կուրիլները» ‘