‘
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրին: Բրյուսելին ուղղված համապատասխան խորհրդատվությունն ընդունվել է այսօրվա նիստի ժամանակ:
«Վիզային ռեժիմի դյուրացումը թույլ կտա նոր խթան հաղորդել համագործակցությանը, մասնավորապես, բարձրացնել շարժունակությունը»,- ըստ Lragir.am-ի՝ նշված է փաստաթղթում:
Նշենք, որ նոր կանոնները կարագացնեն վիզայի տրամադրման ընթացակարգը (մինեւ 10 օր ժամկետ, արտակարգ դեպքում՝ մինչեւ 2 օր), վիզան կէժանանա մինչեւ 35 եվրո, ուսանողների, գործարարների, պաշտոնական պատվիրակությունների, գիտնականների, մոտ հարազատների համար պահանջվող փաստաթղթերի թիվը կնվազեցվի:
Միեւնույն ժամանակ համաձայնագիրը հնարավորություն կտա հեշտացնել ապօրինի միգրանտների ետ վերադարձման ընթացակարգը:
‘