‘Եվրախորհրդարանը Նավալնի եղբայրների դատավճիռը համարում է քաղաքական’

836

Եվոպական խորհրդարանը մեղադրումն է ՌԴ-ին՝ դատական համակարգը որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ: ՌԴ-ի մասով բանաձևի նախագծում գնահատական է տրվում մարդու իրավունքներին և Yves Rocher-ի գործով Նավալնի եղբայրների դատավճռին:

Եվրախորհրդարանը «Ռուսաստանի դատական և իրավապաշտպան մարմիններին կոչ է անում ապահովել Ալեքսեյ Նավալնիի, ընդդիմության ակտիվիստների դեմ մյուս հետաքննությունների ու դատաքննությունների գործերով դատավարությունների համապատասխանությունը միջազգային-ընդունելի չափորոշիչներին»:

Եվրապատգամավորները նշել են վերջին տարիներին Ռուսաստանում մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության հետ կապված  իրավիճակի ընդհանուր վատթարացումը,  ընդունված մի շարք օրենքներ, որոնք հակասում են դեմոկրատիային և մարդու իրավունքներին: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ճշտված տվյալներով Գյումրիում 12 վիրավոր կա. Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաքից բերման ենթարկվածներ կան’