‘Եվրախորհրդարանը Ռուսաստանի մասին բանաձև է ընդունել ‘

762

Եվրախորհրդարանն այսօր «Ռուսաստանի քաղաքական ոլորտում արդարադատության կիրառման մասին» վերտառությամբ բանաձեւ է ընդունել, որում արծարծվում է Ռուսաստանում մարդու հիմնարար իրավունքների վատթարացման խնդիրը:

Անդրադառնալով Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Գենադի Գուդկովին մանդատից զրկելու շուրջ առաջացած աղմուկին՝ եվրոպական խորհրդարանականները ռուսաստանյան իշխանությունների այդ քայլը որակել են որպես ընդդիմության ներկայացուցչի լեգիտիմ քաղաքական գործունեության խոչընդոտում: Այս մասին նշվում է քիչ առաջ Եվրախորհրդարանում ընդունված մեջ,- հայտնում է iLur.am-ը՝ հղում անելով itar-tass լրատվական գործակալությանը:

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանում  մարդու իրավունքների պաշտպանության վիճակը կտրուկ վատացել է: «Մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության ուղղությամբ արված կոնկրետ քայլերի փոխարեն մենք այսօր տեսնում ենք, որ այդ իրավունքները աստիճանաբար ոտնահարվում են», — փաստում են Բրյուսելում:

 

Նախորդ հոդվածը‘Լարիսա Ալավերդյան. «Հարսնաքարի» գործով նախաքննությունը պատշաճ չի իրականացվել’
Հաջորդ հոդվածը‘Led Zeppelin-ի նոր սկավառակը շուտով վաճառքի դուրս կգա’