‘Եվրախորհրդարանի հանձնաժողովը Ուկրաինայի հետ ասոցացման հարցով արտահերթ նիստ կանցկացնի’

586

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին արտահերթ նիստ կանցկացնի, որի ընթացքում նախատեսվում է սեպտեմբերյան նստաշրջանում որոշում կայացնել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացման վերաբերյալ:

Այս մասին այսօր հաղորդել է Եվրամիության առաջատար քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության մամլո ծառայությունը:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտարարությունը չտեսան, բարեւը՝ տեսան’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիան անցանկալի անձ է հայտարարել Էրիթրեայի դեսպանության առաջին քարտուղարին’