Եվրախորհրդարանի նախագահը Գերմանիային հորդորում է «առաջնորդություն դրսևորել»

159

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան Գերմանիային հորդորում է ստանձնել առաջնորդի դերը եվրոպական քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ուկրաինային օգնելու հարցում։

Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը գերմանական Augsburger Allgemeine Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում՝ Բեռլինում G7- խմբի խորհրդարանների ղեկավարների հանդիպումից առաջ։

«Այո, ես Գերմանիային առաջնորդության կոչ եմ անում,- ասել է նա։- Դա բարդ է, ամեն երկիր իր իրականությունն ունի, ես դա գիտեմ։ Երբ խոսում եմ արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի, կանցլեր Օլաֆ Շոլցի կամ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ, հասկանում եմ, թե ինչ իրականության են նրանք բախվում»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

«Այժմ ես Եվրոպայում առաջնորդության կոչ եմ անում, և քաղաքական գործիչներին՝ առաջնորդ լինելու։ Եվ ես ուզում եմ, որ եվրոպական երկրների առաջնորդները ոչ միայն խոսեն դեմոկրատիայի մասին, այլև դրսևորեն այն»։

Ամփոփելով՝ ԵԽ նախագահը շեշտել է, որ «լինելով խոշորագույն անդամ-պետություն՝ Գերմանիան հատկապես կարևոր դեր է խաղում Եվրամիությունում»։ «Սակայն այն խնդիրները, որոնց մենք բախվում ենք, չեն կարող լուծվել մի երկրի կամ մի ունիվերսալ որոշման միջոցով։ Դրանք կարելի է հաղթահարել միայն այն դեպքում, եթե մենք աշխատենք միասին, փոխզիջման գանք և կարողանանք հասկանալ միմյանց տեսակետները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է, որ պատրաստ էր հանդիպել Ասադի հետ
Հաջորդ հոդվածըՀարյուր տարին հատած բնակիչների թիվը Ճապոնիայում 90 հազարից ավելի է