‘Եվրախորհրդարանի պատգամավորները բաց նամակ են հղել Վրաստանի վարչապետին’

736

Եվրախորհրդարանի քսաներեք պատգամավորներ բաց նամակով դիմել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ նրան կոչ անելով չխարխլել Վրաստանի եվրոպական երազանքը: Ինչպես նշվում է ուղերձում՝ վերջերսՎրաստանի վարչապետի՝ երկրի նախագահին ուղղված նամակը հստակ ցույց է տալիս, որ Վրաստանում իրավիճակը տագնապալի է դառնում: Եվրախորհրդարանի պատգամավորները Բիձինա Իվանիշվիլիից պահանջում են դադարեցնել ճնշումները դատարանի, հանրային հեռարձակողների, ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ և հայտարարում են, որ եթե վերջին շրջանի գործողությունների արդյունքում խախտվեն ժողովրդավարական չափորոշիչները, և Վրաստանում ժողովրդավարության մակարդակն անկում ապրի, Վրաստանի եվրոպական հեռանկարների ձախողման պատասխանատվությունն  ամբողջությամբ կկրի հենց Բիձինա Իվանիշվիլին:

Սույն նամակը Twitter ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներից մեկը՝ լեհ եվրապատգամավոր Քշիշտոֆ Լիսեկը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ հերթական հանդիպումն ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘«Լավ կյանք փնտրելիս». Վավերագրական Ֆիլմ ընտրությունների մասին’