‘Եվրախորհրդարանի պատգամավոր. Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը’

1069

Հույսեր կային, որ «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանը կկարողանա նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դա չի լինի, քանի որ այն ընտրել է Ռուսաստանի հետ Մաքսային միությունը: Այդ մասին Polska թերթին հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

Ըստ որում, նա քննադատության է ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը, որը, պատգամավորի համոզմամբ, ուղղված է որոշ հետխորհրդային երկրների`Եվրոպային ինտեգրումը թույլ չտալուն: «Կրեմլը սպառնում է դժվարացնել էներգակիրների մատակարարումները, խոչընդոտում ապրանքաշրջանառությանը: Բացի այդ, ռուսները բարդացնում են այն երկրների քաղաքացիների աշխատանքի տեղավորման ընթացակարգը, ովքեր պատրաստվում են մերձենալ ԵՄ հետ»,- ասել է Սարիուշ-Վոլսկին:

Միաժամանակ նա գտնում է, որ եվրոպացի պաշտոնյաների քննադատությանը պետք է հաջորդեն իրենց գործընկերների պաշտպանությանն ուղղված հստակ գործողություններ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն «Կարմիր խաչին» կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Ռշտունին ընտրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ’