‘Եվրախորհրդարանն ափսոսում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ոչ բավարար առաջընթացի համար ‘

651

Եվրախորհրդարանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը: Միաժամանակ` նա ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված անբավարար առաջընթացի համար: «Այս առնչությամբ Եվրախորհրդարանը և առանձին խորհրդարանականներ ձգտում են ավելի շատ ներգրավված լինել խնդրի կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Ցաբրնոխը:  

 

Նախորդ հոդվածը‘«Անկախ» վերլուծաբանները չեն անդրադառնա Լևոնի մտքերին’
Հաջորդ հոդվածը‘«Ֆորդը» բախվել է ջրատարին. Վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով. Ֆոտոշարք’