‘
Վայրկյաններ առաջ Եվրամիության խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձեւը: Բանաձեւը վերահաստատում է 1987-ին ընդունված համանման բանաձեւի դրույթները եւ կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը:
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին», — մասնավորապես, ասվում է բանաձեւում:
Քվեարկությունից հետո Եվրախորհրդարանի դահլիճում հնչեցին ծափահարություններ:
‘