‘Եվրախումբը մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը ‘

814

Փետրվարի 12-ին, 7 ամիս տեւած բանակցություններից հետո, եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման երկարաձգման հարցում վերջնական համաձայնության չհանգեց: ԵՄ դիվանագետները եւ հունական կողմը հույս են հայտնել, որ որոշումը կկայացվի երկուշաբթի, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը՝ ֆինանսական ինստիտուտները հասկացնել են տվել, որ պատրաստ են աշխատել Հունաստանի նոր իշխանությունների հետ, սակայն «սկզբի համար քաղաքական եզրակացություն է հարկավոր»: Նրա խոսքով՝ Հունաստանինֆ տրամադրվող օգնության երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ակներեւ էր, որ դա նախընտրելի տարբերակ է մասնակիցների մեծ մասի համար:

Իր հերթին, Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել էր, որ բանավեճը ի սկզբանե եզրափակիչ որոշում չէր ենթադրում, այլ միայն «կառուցողական խոսակցություն» էր:

ԵՄ կողմը ներկայացնող դիվանագետի խոսքով՝ Հունաստանին հետագա նյութական աջակցության մասին հայտարարությունը պատրաստ էր, սակայն հունական պատվիրակության իր համաձայնությունը չէր տրվել: Նշվում է նաեւ, որ Հունաստանի ներկայացուցիչները հեռախոսով խորհրդակցվում էին Աթենքի հետ:

Փետրվարի 1-ին Վարուֆակիսը նշել էր, որ երկիրը այլեւս վարկ չի վերցնելու: Հունաստանի ընթացիկ պարտքերի մարումը կապված պետք է լինի տնտեսական աճով, լրացրել էր նա: Ֆինանսների նախարարը նշել էր նաեւ, որ Աթենքը մտադիր չէ համագործակցել եվրոպական վարկատուների «եռյակի» հետ (ԵՄ, Եվրոպական ԿԲ եւ ԱՄՀ): 

Նախորդ հոդվածը‘Samsung. մի′ քննարկեք անձնական գործերը հեռուստացույցի առջև’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը պատել է վերջին 5 տարիների ամենհզոր փոշու փոթորիկը ‘