‘
Եվրահանձնաժողովը դժգոհություն է ներկայացրել «Մայքրոսոֆթ» ընկերությանը՝ օգտատերերին ինրերնետ-բրաուզերի ընտրության ազատություն չտրամադրելու համար,- ըստ ITAR-TASS-ի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մրցակցության հարցերով ԵՀ հանձնակատար Խոակին Ալմունիան:
2011-ի փետրվարից մինչեւ 2012-ի հուլիսը ընկած ժամանակահատվածում Windows օպերացիոն համակարգի եվրոպական տարբերակում Internet Explorer բրաուզերը դրված է եղել ավտոմատ միացման ռեժիմի վրա, ինչի հետևանքով այլընտրանքային ինտերնետ-բրաուզերներ արտադրող ընկերություններին մեծ վնաս է հասցվել:
«Մայքրոսոֆթ»-ը ներողություն է խնդրել ԵՀ-ից՝ մասնակիորեն ընդունելով իր մեղավորությունը: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով տեխնիկական սխալ է տեղի ունեցել, ինչը միլիոնավոր օգտատերերի զրկել է ազատ ընտրության հնարավորություից:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Մայքրոսոֆթ»-ը հայտնվում է հակամենաշնորհային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: 2004-ին ընկերությանը պարտադրել են մոտ 500 մլն տույժ վճարել «Windows XP»-ից օգտվող եվրոպացի սպառողներին խտրականության ենթարկելու համար:
‘