‘Եվրահանձնաժողովի և Վրաստանի նախագահները կայցելեն Հայաստան’

693

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուէլ Բառոզուն նոյեմբերի 30-ին կայցելի Երեւան:

Մեդիամաքս-ն այդ մասին տեղեկացել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներից: 

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Երեւանում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովին:

Մեդիամաքս-ի տեղեկությունների համաձայն, համաժողովին մասնակցելու համար Երեւան կժամանեն նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը: 

ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին համաժողովը կայացել է այս տարվա հուլիսին Բաթումում: Համաժողովում Հայաստանը ներկայացնում էին արտաքին գործերի եւ կրթության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Արմեն Աշոտյանը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելական հրետանին հրետակոծել է Գազայի հատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ամուսնուն և սիրեկանին դաժանաբար սպանած կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել’