Եվրահանձնաժողովն առաջարկել է հակառուսաստանյան պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմափակող միջոցառումներ ներառել Մոսկովյան և Համայն Ռուսիո պատրարք Կիրիլի դեմ, հաղորդել է Politico պարբերականը։
Բացի այդ, Politico-ի տվյալներով՝ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ բարձրագույն սպայակազմի և այլ անձանց դեմ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, կապ ունեն Բուչայի դեպքերի հետ։
Եվրահանձնաժողովը նաև անհրաժեշտ է համարում արգելել աուդիտորական, խորհրդատվական և փիառ ծառայություններ ցուցաբերել ռուսաստանյան ընկերություններին Եվրոպայում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուսուլա ֆոն դեր Լյայենը առաջարկել է արգելել ռուսաստանյան ամբողջ նավթի ներկրումը ԵՄ։
Փոխանցում է Interfax-ը։