‘
Հունգարիայի, Լեհաստանի, Իտալիայի և Ռումինիայի իշխանություններն ուզում են քանդել Եվրամիությունը. այսպիսի կարծիք է հայտնել բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը, որի խոսքը մեջբերում է Politico թերթը:
«Իմ կարծիքով՝ Եվրամիության նախագծին մահացու վտանգ է սպառնում: Ոմանք Եվրոպայում ուզում են թուլացնել կամ նույնիսկ ոչնչացնել այն՝ Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Իտալիայի կառավարությունը»,- ասել է Էթինգերը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘