‘Եվրամայդանը չի ցրվում’

1020

Կիևի բնակիչները և եվրաինտեգրացիայի՝ շրջաններից ժամանող կողմնակիցներն այսօր առավոտից կրկին հավաքվում են Անկախության հրապարակում: Интерфакс-Украина-ի թղթակիցների փոխանցմամբ՝ այժմ Կիևի կենտրոնական հրապարակում առնվազն մեկուկես հազար մարդ կա: Մի քանի հոգևորականներ առավոտյան աղոթք են անում բեմի մոտ: Տրանսպորտի երթևեկությունը կենտրոնական Կրեշչատիկով, նախկինի պես, փակ է, մայդան տանող ճանապարհներին մետաղյա վահաններով և ամանորյա տոնածառի բաղադրիչներով բարիկադներ են կառուցվել: Տակառներում վառվող խարույկների մոտ վառելափայտ է շարված, և ցուցարարներից ոմանք տաքանում են:

Մարդիկ Անկախության հրապարակից կամաց-կամաց շարժվում են դեպի Գերագույն ռադա: Արհմիությունների տանը շարունակում է գործել ակցիայի շտաբը:

Կիևի քաղաքապետարանի շենքում, որն անցած հանգստյան օրերին գրավել են ցուցարարները, նույնպես մարդիկ են հավաքված: Интерфакс-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան այնպիսի տպավորություն կա, որ քաղաքապետարանի ժամանակավոր կենվորները գիշերը նախապատրաստվել են շենքը գրոհելու: Մասնավորապես՝ սյունազարդ դահլիճ տանող աստիճաններին կահույքով բարիկադներ են կառուցվել:  Ուկրաինայի կառավարության շենքը, որը երեկվանից շրջապատել են ցուցարարները, շարունակում է շրջապատված մնալ առնվազն մեկուկես հազար մարդկանց կողմից: Շենքի բոլոր ելքերն ու մուտքերը արգելափակված են: Հարակից փողոցներում նույնպես երթևեկությունը փակ է: Իսկ միլիցիայի «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները մի քանի շարքով շղթայել են Գերագույն ռադայի շենքը: Այստեղ նույնպես ցուցարարներ են հավաքվել: Նրանք երգում են երկրի օրհներգը և վանկարկում՝ «Միլիցիան ժողովրդի հետ է»:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխանությունը չի նահանջի, մինչեւ տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. «Այո՛, պարո՛ն Հակոբյան, ձեզ չեն վստահում». Տեսանյութ’