‘Եվրամայդան. Յանուկովիչը պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ (տեսանյութ)’

835

Կիևի կենտրոնում չեն դադարում բախումները հակակառավարական ցույցի մասնակիցների և միլիցիայի միջև: Ցուցարարներն այրել են ներքին զորքերի և «Բերկուտի» մարտիկներին տեղափոխող մի քանի ավտոմեքենա: Անարգությունների արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ՝ երկու կողմերից էլ: Միլիցիայի և ընդդիմության տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 70 մարդ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ, տեղեկացրել են Եվրամայդանի առաջնորդները: УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ կիրակի երեկոյան հանդիպել է Յանուկովիչի հետ, և վերջինս խոստացել է երկուշաբթի օրը ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի երկրում ճգնաժամի վերացման հարցերով: Կլիչկոն նաև ընդգծել է, որ այժմ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակ է: Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդել է ուժայինների վրա հարձակում գործած տասնյակ ցուցարարների ձերբակալության մասին:

ԱՄՆ Սպիտակ տանը կից՝ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է իրավիճակը սրելու մեջ և պահանջել սպեցնազը դուրս բերել մայրաքաղաքի կենտրոնից ու բանակցություններ սկսել ընդդիմության հետ՝ հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներ կիրառել, փոխանցում է BBC-ն:

Կից ներկայացնում ենք BBC-ի տեսանյութը Կիևից.


Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Իշխանության կամակատարներն ընկել են խորը ցնցակաթվածի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կներդրվի նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգ’