‘
Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը (General court) Լյուքսեմբուրգում որոշել է պահպանել Եվրամիության սահմանափակումները, որոնք, կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, սահմանվել են «Россия Сегодня» գործակալության ղեկավար, լրագրող Դմիտրի Կիսելյովի նկատմամբ: Դատարանը որոշումը կայացրել է՝ մերժելով Կիսելյովի՝ պատժամիջոցները հանելու համար ներկայացրած բոլոր հիմնավորումները:
Դատարանի գործառույթները թույլ են տալիս բողոքարկել վճիռը վերադաս ատյանում՝ Court of Justice-ում:
Կիսելյովը դատարանի վճռի վերաբերյալ կարծիք է հայտնել, թե ռուսաստանցիները եվրոպական բյուրոկրատիայի դեմ գործերում, փաստորեն, անպաշտպան են:
Փոխանցել է ria.ru-ն:
‘