‘
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երկօրյա այցով կմեկնի Կիև՝ մասնակցելու Եվրամիության ընդլայնման շրջանակներում անցկացվող Արևելյան գործընկերության երկրների Օմբուդսմենների այս փուլի եզրափակիչ հանդիպմանը: Հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմը:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ և բազմակողմ քննարկումներ Եվրամիության պաշտոնյաների, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների մի քանի Օմբուդսմենների հետ:
‘