‘Եվրամիությունը դեռ սպասում է Ուկրաինային’

137

Եվրամիությունը պատրաստ է ասոցացման համաձայնագիր ստորագրել Կիևի հետ՝ «հենց որ երկիրը պատրաստ լինի դրան», հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը  Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովից հետո: «Ամբողջ Եվրամիության անունից ուզում եմ ասել, որ քաղաքական ասոցացման և տնտեսական սերտ կապերի վերաբերյալ մեր առաջարկը մնում է սեղանին»,- ասել է վան Ռոմպեյը երեկ մամլո ասուլիսում: Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինան որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը. «Մենք չենք կարող թույլ տալ վարկաբեկել դա կարճաժամկետ սպեկուլյացիաներով, արտաքին ճնշմամբ: Դա պետք է ազատ ընտրություն լինի: Իմ կարծիքվ՝ Ուկրաիայի ապագան Եվրոպայում է, և եթե անգամ ջանում են դանդաղեցնել, շրջափակել այդ ընթացքը, միևնույն է, վերջին հաշվով ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան», -վան Ռոմպեյի խոսքերն է մեջբերել Интерфакс -Украина-ն: Վան Ռոմպեյը Մայդան դուրս եկած ուկրաինացիներին հավաստիացրել է, որ ԵՄ-ն մեծապես  աջակցում է նրանց և ուշի-ուշով հետևում Մայդանի իրադարձություններին:

Եվրոպացի մյուս առաջնորդները ևս նշել են, որ Ուկրաինայի առջև բաց են ԵՄ-ի դռները, սակայն ոչ ներկա քաղաքական գործիչների համար, ովքեր գերադասեցին համագործակցել Ռուսաստանի հետ: «Եվրոպան բաց է Ուկրաինայի ժողովրդի, բայց պարտադիր չէ՝ այս կառավարության համար »,- մասնավորապես՝ ասել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ղեկավար Դալյա Գրիբաուսկայտեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Չինացի միլիարդատերը զոհվել է ուղղաթիռի վթարից Ֆրանսիայի հարավում’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը դեռ սպասում է Ուկրաինային’