‘Եվրամիությունը մտադիր է երկարաձգել ՌԴ դեմ պատժամիջոցները’

655

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները մտադիր են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւս վեց ամսով եւ ընդլայնել ՌԴ քաղաքացիների եւ ընկերությունների շրջանակը, ում դեմ պատժ-ամիջոցներ են կիրառվելու:

«Իրավիճակի վատթարացման պայմաններում Խորհուրդը համաձայն է մինչեւ 2015-ի սեպտեմբեր երկարաձգել սահմանափակող միջոցներն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք սպառնում են կամ մասնակից են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարող քայլերին»,- Reuters-ի փոխանցմամբ, ասվում է ԵԽ համապատասխան փաստաթղթի նախագծում:

Հինգշաբթի Բրյուսելում արտակարգ նիստի նախարարները կքննարկեն եւ կընդունեն այս փաստաթուղթը:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը Բանակի օրվա կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայկական բանակի փաստացի ստեղծումը մինչեւ 1992-ի հունվարի 28-ը’