‘Եվրամիությունն առաջարկում է Մարտի 1-ի վերաբերյալ արդյունավետ հետաքննություն անցկացնել’

1993

Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն անցկացնել: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունն առաջարկում է իրականացնել մի շարք գործողություններ:

«Հետաքննել իրավապաշտպանների դեմ հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտումների վերաբերյալ»:, — ասվում է պատվիրակության տարածած փաստաթղթում:

Եվրամիությունը փաստում է նաեւ, որ 2014թ. Հայաստանում շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը

Տնտեսական ոլորտում փաստաթուղթն առաջարկում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Նշվում է, որ Եվրոպական Հանձնաժողովը ստացել է Հայաստանի ստրեսի փորձարկումների մասին զեկույցը Մեծամորի ատոմային կայանի վերաբերյալ: Թեստը կգնահատվի 2015 թվականին: Ընթացակարգը համահունչ է ԵՄ ատոմային անվտանգության պահանջների հետ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի չինական «կայծերը». ԼՂ հարցում զիջում՝ պետական այց կպցնելու դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Նոր ՀԱԷԿ կառուցման հնարավորությունները նվազագույն են’