Եվրապատգամավորը ֆոն դեր Լյայենին անվանել է «տիկին գենոցիդ»

338

Իռլանդացի պատգամավոր Քլեր Դեյլին Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվանել է «ֆրաու գենոցիդ»՝ Իսրայելին աջակցելու համար, որը «երկրի երեսից քաղաքներ է ջնջում՝ երեխաների հետ միասին»։

«Գրողը տանի։ Դեմոկրատիայի այդպիսի պաշտպաններին, – ենթադրում եմ՝ եվրոպացի բազմաթիվ քաղաքացիների անունից եմ ասում, – ես կասեի՝ ո՛չ, շնորհակալությո՛ւն, տիկին գենոցիդ»,- ասել է նա՝ դիմելով ԵՀ նախագահին։

Եվրապատգամավորը նշել է, որ ֆոն դեր Լյայենը «վերջին երկու ամիսներն անցկացրել է հարձակումներ գործելով օրինական ընտրված կառավարությունների վրա և դրանց մերժելով միայն այն պատճառով, որպեսզի պաշտպանի Իսրայելի ապարտեիդի ռեժիմը, որը նա (ֆոն դեր Լյայենը) անվանել է «կենսունակ դեմոկրատիա»՝ այն դեպքում, երբ այդ երկիրը «քաղաք է գետնին հավասարեցնում՝ երեխաներով հանդերձ»։

Նախորդ հոդվածըՀոկտեմբերի սկզբից ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի 8 հազար գրոհային
Հաջորդ հոդվածըԻսրայելի դեսպան․ Վաշինգտոնը չի փորձում կասեցնել  ՑԱՀԱԼ-ի գործողությունը Գազայում