‘
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի՝ Արամ MP3-ի երգն արդեն պատրաստ է։
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ։ «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը կանցկացվի Դանիայում, Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը Եվրատեսիլում ելույթ կունենա մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։
‘