«Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում

111

«Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում, հաղորդել է Եվրոպական հեռարձակողների միությունը։

Մրցույթի կազմակերպիչները որոշել են, որ պատերազմի պատճառով «Եվրատեսիլը» հնարավոր չէ անցկացնել Ուկրաինայում, որն այս տարի հաղթել է մրցույթում։

«Եվրատեսիլի» կանոնների համաձայն՝ մրցույթն անցկացվում է այն երկրում, որը հաղթել է նախորդ տարի։ 2022 թ․ հաղթող է դարձել Ուկրաինան, որը ներկայացնում էր «Կալուշ» խումբը։ Սակայն ռուսաստանյան ներխուժման և շարունակվող պատերազմի պատճառով կազմակերպիչները որոշել են, որ չեն կարող ապահովել մասնակիցների և հանդիսատեսների անվտանգությունը։

Ուկրաինան սկզբում դեմ է եղել այդ որոշմանը և պահանջել է շարունակել բանակցությունները մրցույթն իր տարածքում անցկացնելու վերաբերյալ։ Սակայն արդյունքում՝ անվտանգության  նկատառումները վճռորոշ դեր են կատարել։

Բրիտանացի երգիչ Սեմ Ռայդերը այս տարվա մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել, ուստի որոշվել է, որ եկող տարի «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում, սակայն Ուկրաինայի անունից և ի սատարումն Ուկրաինայի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմենաշատ գումար վաստակած թենիսիստների տասնյակը
Հաջորդ հոդվածըՌուս աշխարհի չեմպիոնին մերժել են գրանցել Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում