‘Եվրոն ռուսական ռուբլու համեմատ նոր ռեկորդ է գրանցել’

848

Եվրոյի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ պատմական ռեկորդ է գրանցել: Մոսկովյան բորսաների տվյալներով, 1 եվրոն արժե 48,44 ռուբլի: Նախորդ ռեկորդը գրանվել էր հունվարի 30-ին. այն ժամանակ եվրոն 48,39 ռուբլի արժեր:

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ ռուսաստանյան Կենտրոնական բանկը երկարժութային միջանցքի սահմանները բարձրացրել է 5 կոպեկով: Փետրվարի 13-ի դրությամբ միջանցքի սահմանները կազմել են 34,6-41,6 ռուբլի, ասվում է ԿԲ փաստաթղթերում:

Ռուբլիի նկատելի թուլացումը սկսվեց այս տարվա հունվարին: Վերջին ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքն ավելացել է 8%-ով, եվրոյինը` 7%-ով:

Հիշեցնենք, որ օրերս նաեւ Ղազախստանն է հայտարարել ազգային արժույթի` տենգեի 20 տոկոսով արժեզրկման մասին: 

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ». Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել’