Հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում կանցկացվի նաեւ շախմատի կայծակնային խաղի թիմային մրցաշար:
Կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք այս տարվա մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։ Այդ երկրներն են Լեհաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ռումինիան, Գերմանիան, Հայաստանը և Նիդեռլանդները։
Ամեն թիմ կներկայացնի մեկական կին եւ տղամարդ: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր: Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 19-ին Կրակովի օպերային թատրոնի շենքում։