‘Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը մեղադրում է ադրբեջանցի հակերներին’

621

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլի Քրոեսը (Neelie Kroes) անձնական բլոգում հայտնել է, որ հանձնաժողովի պատվիրակության երկու անդամների նոթբուքերը Բաքվում  հակերների հարձակման թիրախ են դարձել և  կոտրվել են: Պատվիրակությունը Բաքվում մասնակցում էր Internet Governance Forum անունը կրող միջոցառմանը:

Հարձակման են ենթարկվել Քրոեսի երկու խորհրդականների «մաքբուքերը», գրում է BBC News-ը: Եվրոպացիները հարձակման մասին իմացել են Apple-ից ստացված հաղորդագրություններից, որտեղ ասվում էր, որ համակարգիչներ մուտք են գործել կողմնակի անձինք:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովն իր հերթին հայտարարել է, որ եվրոպացիների պնդումներն «անհիմն են»: Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ երկրի իշխանությունները ստուգում են իրականացրել և չեն հայտնաբերել եվրոպացիների հայտարարությունները հաստատող փաստեր:

Նախորդ հոդվածը‘Մեխիկոյում տեղադրված Ալիևի արձանը դժվար դրության մեջ դրեց քաղաքապետին. The New York Times’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետին ու գործարարների ‘