‘Եվրոպական ուիքենդ. Օզիլը և Ռեմսին հաստատում են «Արսենալի» հավակնությունները. «Ռոման» դադարում է հաղթել’

934

Ամենահագեցածխաղացանկովշաբաթներիցմեկըսկսվեց «Բորսիայի» ջախջախումով և ձանձրալիկատալոնականդերբիով: Իսկշարունակվեցհիանալի «Արսենալ» — «Լիվերպուլով» և «Ռոմայի» ռեկորդիընդհատմամբ:

Անգլիա

Մինչ մրցաշրջանի առաջին հատվածի թերևս կենտրոնական՝ «Արսենալ» — «Լիվերպուլ» խաղի մեկնարկը, «Չելսին», ինչպես Մոուրինյոն խաղից հետո նշեց, 11 սխալի պատճառով (Ժոզեի խոսքերով՝ նա 11 սխալ որոշում էր կայացրել մեկնարկային կազմն ընտրելիս) զիջեց «Նյուքասլին», որտեղ ամենահիշվող դրվագը թերևս Լոիկ Ռեմիի տոնակատարությունն էր: «Նյուքասլին» ավեի բարձր տեղ գրավելու համար պակասում է կայունությունը, հատկապես պաշտպանությունում:

Մանչեստերյան գրանդներն էլ այս տուրում համեմատաբար հեշտ հաղթանակներ տարան: «Սիթին»՝ առանց Հարտի, ում Պելեգրինի պատժել և թողել էր պահեստայինների նստարանին, բայց փայլուն Տուրեյով, «Նորվիչի» նկատմամբ 7-0-ից հետո, կասկածի տակ դրեց «Պրեմիեր լիգայի» մասին ձևավորված այն կարծիքը, որ այստեղ մրցակցությունը ամենաբարձրն է:Իսկ Մոյեսի սաները անպարտելի խաղերի շարքը հասցրին 4-ի՝ 3 միավոր վաստակելով «Ֆուլհեմի» դեմ խաղում, նման կարգի թիմերի դեմ կարելի է հաղթել նաև առանց Չիչարիտոյի վերջին րոպեների գոլերի:

Բայց անցնենք «Արսենալ» — «Լիվերպուլին»: Սովորականից շատ ավելի «պայթող» «Էմիրեյթսում», որը կարելի էր սպասել տիտղոսների նման քաղց ունեցող երկրպագուներից,  Ռոջերսը սկսեց «3-5-2-ով», իսկ երկրորդ խաղակեսում անցավ «4-4-2-ի»,որպեսզի ավելի լավ կարողանա պայքարել «զինագործների» կենտրոնի դեմ: Սուարեսի խաղը նույնպես չստացվեց. Մերտեսակերը և Կոսյելնին գրեթե անթերի էին: Այս ամենի պայմաններում Վենգերը փայլուն է օգտագործում եզրերն ու հակագրոհները, որտեղ կրկին որոշիչ են Ռեմսին ու Օզիլը, առաջինը շարունակում է գոլերի հեղինակ դառնալ, իսկ Մեսութը 4 խաղ դադարից հետո կրկին գոլային փոխանցման հեղինակ է դառնում: 3 միավոր, ևերկրորդ տեղում ընթացող «Չելսիից» և «Լիվերպուլից» տարբերությունն արդեն 5 է:

«Պրեմիեր լիգայում» տեղի ունեցավ նաև առաջին վալիական դերբին՝ «Քարդիֆ Սիթի» — «Սուոնսի» 1-0, իսկ ահա Բեգովիչի գոլի մասին լսել են արդեն նաև ոչ ֆուտբոլասերները:

Իտալիա

Ինչ-որ մի օր այն պետք է ընդհատվեր, և տրամաբանությունը հուշում էր, որ նման ծանրաբեռնված շաբաթից հետո, առանց Ժերվինյոյի և Տոտտիի՝ դժվար կլինի Թուրինում ռեկորդի ցուցանիշը հասցնել 11-ի: Իրականում «Ռոման» ավելի լավ տեսք ուներ, քան վերջին 3 խաղերում, բայց «Տորինոն» երբեք չհանձվեց՝ օգտվելով նաև մրցավարի գործոնից, ով կարող էր հեռացնել Չերչիին և 11 մետրանոց նշանակել Մայկոնի դեմ խախտումից հետո: Ինչևէ,այժմ կարևոր է չչափազանցել և ոչ-ոքին որպես ողբերգություն չընդունել, ինչպես«Յուվենտուսը», որն ավելի հաճախ է հույսը դնում Պոգբայի կամ Վիդալի րոպեական պայթունի վրա, և «Նապլոին», որը այս պահին ավելի շատ մտածում է ՉԼ-ի ամենաբարդ խումբը հաղթահարելու մասին, հետո կարելի է պայքարել չեմպիոնության համար:

«Ռոմայի» հաղթանակների շարքն ավարտվեց, իսկ ահա «Միլանի» տառապանքները կարծես թե ավարտ չունեն: Ալլեգրին ուշ թե շուտ հրաժարական կտա, հարցն այստեղ այլ է՝կհեռանա Գալլիանիի հե՞տ, թե՞ միայնակ: Միայն Բալոտելլին չի կարող բավականացնել, որպեսզի թիմը նորից որակավորվի ՉԼ, ձմռանը նոր ձեռքբերումներ են անհրաժեշտ, իսկ ամռանն՝ արդեն նոր նախագիծ, որտեղ պետք է կարևոր դերակատարում ունենան ակումբի նախկին լեգենդները:

 

Ի տարբերություն իրենց համաքաղաքացիների՝ «Ինտերում» արդեն այս տարի սկիզբ դրվեց փոփոխություններին: Եվ Մացարին իր տրամադրության տակ գտնվող կազմից կարողանում է առավելագույնը քաղել: Առաջնությունում «Ինտերը» ընդամենը մեկ պարտություն է կրել, այն էլ «Ռոմայից»: «Ուդինեզեի» դեմ խաղում կրկին փայլեցին Ռիկի Ալվարեսն ու Պալասիոն, ովքեր շարունակում են անտեսվել Սաբելիայի կողմից և դեռևս լրջորեն չեն դիտարկվում որպես ԱԱ մեկնելու թեկնածուներ:

Գերմանիա

«Բորուսիան» առաջինն է բաց թողնում, ինչը միայն զայրացնում է Կլոպի սաներին: Փայլում են բոլորը՝ պահեստային համարվող Պապաստատոպուլոսն ու Օբամեյանգը և իհարկե Ռոյսն ու Լևանդովսկին. Կլոպը նրան փոխարինելու հարցում լուրջ գլխացավանք կունենա: Մխիթարյանը «Շալկեի» դեմ խաղի մակարդակին չէ, բայց կրկին գոլային փոխանցման հեղինակ է դառնում և այդ ցուցանիշով այժմ զիջում է միայն Ռիբերիին և «Շտուտգարտից» Մաքսիմին:

«Բավարիան» հերթական անգամ կարողանում է շրջել խաղի ընթացքն այն բանից հետո, երբՆոյերը ապացուցում է, որ նա խնդիրներ ունի ստանդարտների ժամանակ դուրս գալուց: Բայց նախ, «Ոսկեգնդակի» այս պահի թիվ 1 հավակնորդի՝ տուգանայինից հարվածից հետո գնդակը դիպում է Մանջուկիչին և հայտնվում դարպասում, իսկ հետո Ռիբերին օգնում է, որպեսզի հերթական «տիկի-տական» ավարտվի գոլով:

Մարտինեսը վերադարձել է, իսկՏյագոն կվերադառնա հաջորդ շաբաթ.Պեպը կարող է շարունակել հենց իր թիմի կառուցումը:

Առաջատարներից «Բայերը» Սեմի Հյուպայի մեկնարկային կազմի անհասկանալի ռոտացիայի պատճառով միավորներ է կորցնում Բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ:

Իսպանիա

Եթե Բարսայի խնդրին վերաբերվենք այնպես, կարծես Տատան միտումնավոր ուժեր է խնայում, որպեսզի պատրաստ լինի կարևոր խաղերին («սուպերկլասիկոն» այս միտքը հաստատում է), ապա բացի ոճի փոփոխության հետ կապված քննադատություններից՝ խնդիր չկա, իսկ եթե նրանք իրոք այսպիսին են դառնում, դա կարող է լրջորեն մտահոգել: Մեսսին կրկին գոլի հեղինակ չի դառնում և մի կողմ է թողնում վաստակած 3 միավորը. Լեոյի խաղը, հնարավոր է, ավելի կարևոր է: Լավ է, որ կան Նեյմարը՝ ստեղծում է հերթական հրաշքը, և Սանչեսը՝ վերակենդանացել է Տատայի շնորհիվ, բայց խաղը շարունակում է անփույթ և չափազանց «հակաբարսելոնական» լինել:

«Ռեալը» շարունակում է հաղթանակներ տանել «Լա լիգայի» վերջին հորիզոնականների թիմերի նկատմամբ: Բեյլի և Ռոնալդուի մարզավիճակը, իհարկե, կարող է հուսադրել, բայց պաշտպանությունում խաղը պարզապես խայտառակ է, ինչը խոստովանում է Անչելոտտին: Տեսնենք, թե ինչպիսին են նրանք Յուվեի դեմ:

«Ատլետիկոն» ևս 3 միավոր է վաստակում. Վիլյան և Կոստան միշտ պատրաստ են: Իսկ տուրի ամենագեղեցիկ խաղը անցյալ մրցաշրջանի անակնկալներ «Մալագայի» և «Բետիսի» միջև է, որտեղ Շուստերի սաները հաղթանակը պոկում են վերջին րոպեին: Այս մրցաշրջանի անակնկալ՝ «Վիլյառեալը», իր խաղը անցկացնելու է այսօր «Էլչեի» դեմ:

Ֆրանսիա

ՊՍԺ-ն նույնիսկ առանց Իբրահիմովիչի, ով վնասվածք ուներ և որոշել էր թենիս խաղալ Ջոկովիչի հետ, միևնույն է, շատ առաջ է իր յուրաքանրյուր մրցակցից: Կավանին ձևակերպում է «դուբլ», որը նրանց թույլ է տալիս վերջապես նաև միավորներով գերազանցել իրենց հետապնդող «Մոնակոյին»:

Ֆալկաոյի և Աբիդալի թիմը 12 խաղից հետո, վերջապես, մրցաշրջանում իր առաջին պարտությունն է կրում: Հնարավոր է՝ որքան շուտ լիներ այս պարտությունը, այդքան լավ: Խաղից հետո Ռանիերին, իհարկե, բողոքում է մրցավարությունից, բայց իրականությունն այն է, որ բացի կարգով բարձր կազմից, նրանք շատ քիչ բան ունեն, որպեսզի ՊՍԺ-ի դեմ իրական չեմպիոնական պայքար մղեն: Ռանիերիին դեռևս չի հաջողվել հստակ խաղ գտնել և տիտղոսների հավակնորդ թիմ ստեղծել (ով ծանոթ է իտալացուն, կարող է հարցնել՝ իսկ ե՞րբ է դա նրան հաջողվել): «Լիլը» նրանց շրջանցեց, և ՊՍԺ-ին ամենամոտը հենց Ռենե Ժիրարի թիմն է: Սովորական ֆուտբոլասերները «Մոնակոյի» անհաջողությունները կարող են հիմնավորված համարել և համբերություն դրսևորել, բայց կարևոր է, թե ինչպես անհաջողություններին կվերաբերվի Ռիբոլովլևը:

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» կրկին չկարողացավ հաղթանակ տանել, ինչը կարող է մտահոգել դժվար խաղացանկի պայմաններում: Հաջորդ տուրերում նրանք խաղալու են «Բորդոյի» և «Մոնակոյի» դեմ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ էներգետիկայի նախարարը ՄՄ-ի առավելությունների մասին. Գազը 30%-ով կզեղչվի’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը համաձայնեց Լ. Զուրաբյանի հետ. Բյուջեի զգալի մասը մսխվում է’