‘Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավարը ձերբակալվել է’

1605

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկիին՝ Ռիոյում Օլիմպիական խաղերի տոմսեր անօրինական վաճառելու պատճառով:

71-ամյա Հիկին ապօրինի կերպով մեծ թվով տոմսեր է վաճառել: Այս մասին տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները:

Պատրիկ Հիկին ձերբակալությունից հետո հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունի, իրեն թույլ է զգում  եւ հրապարակավ որեւէ հայտարարություն չի կարող անել:

Պարզվել է, որ երբ ոստիկանները Պատրիկի հետեւից են գնացել (ով նախկինում ղեկավարում էր Իռլանդիայի օլիմպիական խոհուրդը) փորձել է փախուստի դիմել: Ոստիկանները գտել են նրա օլիմպիական անցագիրը այն հյուրանոցի դռան հետեւում, որտեղ մինչեւ վերջեսրս գտնվում էին Պատրիկն ու նրա որդին:

Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալությունից հետո Հիկին իրեն թույլ է զգացել, եւ նրա նկատմամբ բուժօգնություն է ցուցաբերվել:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր են հնչեցրել’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլան գնել է Ալ Կապոնեի առանձնատունը’