‘Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը ակտիվացել է’

936

Իտալիայում ժայթքել է Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը: Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբուխը 1կմ բարձրության ծխի սյուներ և լավայի շատրվաններ է նետում, տեղեկացնում է Associated Press-ը:

Հրաբուխի ակտիվությունը նկատվել է 3 հազար մետր բարձրության վրա գտնվող նոր խառնարանում: Տեղական սեյսմոլոգիական ծառայությունների փոխանցմամբ՝ Էտնայի ժայթքման բնույթը չափավորից (որի դեպքում լավան դուրս է ծորում դանդաղ՝ զուգորդվելով գազերի արտահոսքի հետ) վերածվում է պայթյունավտանգի: Մոտ ապագայում հրաբուխի ակտիվությունը կարող է մեծանալ: Էտնայի մերձակայքում օդանավակայան կա, սակայն ներկա պահին գրանցված արտահոսքի ծավալը չի սպառնում նրա գործունեությանը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Այս ամենի արդյունքում ունենք այսօր կիսադատարկ Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում Իսպանիայի թագավորը, հրդեհ է բռնկվել’