‘Եվրոպայի ամենաթանկ կազմեր ունեցող ակումբները’

1492

‘

CIES Football Observatory-ն նշել է այն ակումբները, որոնք ամենաշատն են ծախսել իրենց ներկայիս թիմերի կազմերի ձևավորման համար։

Վարկանիշում ընդգրկվել է եվրոպական առաջնությունների 98 ներկայացուցիչ (ԱՊԼ, պրիմերաներ, Սերիա А, բունդեսլիգաներ և լիգա 1-եր)։ Հետազոտությունը հիմնված է իրենց ակումբների ներկայիս կազմերի ձևավորման ծախսերի վրա։

1.«Մանչեսթեր Սիթի» — 878 մլն եվրո

Որքան ասես կարելի է հիանալ Պեպ Գվարդիոլայի հանճարով, բայց չպետք է մոռանալ, որ նրա տրամադրության տակ սուպերաստղային կազմ է։ 2016-ի ամառվանից հետո միայն պաշտպանության ամրապնդման համար «Սիթին» ծախսել է մոտ 400 մլն եվրո։

  1. ՊՍԺ – 805 մլն եվրո

Հավակնոտ փարիզցիներն այդպիսի բարձունքում չէին լինի, եթե չլինեին Նեյմարի ու Մբապեի տրանսֆերները։ Միայն այս զույգի համար պղտոր սխեմաների օգնությամբ այնքան վճարեցին, որ նույնիսկ անպարկեշտ է այդ մասին բարձրաձայն ասել։

  1. «Մանչեսթեր Յունայթեդ» — 747 մլն եվրո

Ժոզե Մոուրինյոն կարող է շարունակել բողոքել, թե կան ակումբներ, որոնք խաղացողների համար ավելի շատ են ծախսում, քան ՄՅՈՒ-ն։ Բայց այս մրցաշրջանում ԱՊԼ լիդերից հսկայական խզումը հաստատ դրա հետ կապ չունի։ «Յունայթեդի» ղեկավարությունն էլ աստղերի համար փող չի խնայում։

  1. «Բարսելոնա» — 725 մլն եվրո

Դեմբելե, Կոուտինյո, Պաուլինյո։ Այս տղաները կատալոնացիներին շատ թանկ արժեցան։ Եվ կարծես «Բարսան» չի մասնակցում «անգլիացիների» սարքած սպառազինությունների պայքարին, բայց իրականությունը ստիպում է տասնյակ միլիոններ ծախսել ցանկացած փայլուն ֆուտբոլիստի համար։

  1. «Չելսի» — 592 մլն եվրո

Ռոման Աբրամովիչը սկսել է իրեն ավելի համեստ պահել։ Եթե 2000-ականներին ռուս գործարարը գլխավոր խաղացողն էր տրանսֆերային շոկայում, ապա հիմա նա առաջին տասնյակի միջնամասում է։

  1. «Ռեալ Մադրիդ» — 497 մլն եվրո

Մեկուկես տարի է մադրիդցիները մեծ տրանսֆերներ չեն իրականացնում։ Եվ դա չի խանգարում նրանց մրցանակներ նվաճել։ Բայց ընթացիկ մրցաշրջանի ավարտին Ֆլորենտինո Պերեսը մտադիր է թարմացնել կազմը։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ վարկանիշում «Ռեալը» ավելի բարձր տեղ կզբաղեցնի։

  1. «Լիվերպուլ» — 461 մլն եվրո

Այն ակումբը, որտեղ հանդես է գալիս աշխարհի ամենաթանկ պաշտպանը պարզապես պարտավոր է լինել տասնյակում։ Անգլիայում վաղուց են ծաղրում Մերսիսայդցիների տրանսֆերային քաղաքականությունը, բայց վերջին տարիներին նաև հաջող տեղափոխություններ են եղել. Ֆիրմինո, Մանե, Սալահ։

  1. «Յուվենտուս» — 448 մլն եվրո

Թուրինում՝ որպես կանոն, թիրախային ձեռքբերումներ են կատարում և գրեթե միշտ խփում են նշակետին։ Ալեգրիի կազմը աստիճանաբար է թարմանում, բայց դրա հետ միասին շարունակում է մրցունակ մնալ Եվրոպայում։ Ուստի զարմանալի ոչինչ չկա նրանում, որ «Յուվեն» վերջին տարիներին 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

  1. «Արսենալ» — 403 մլն եվրո

Մոտ 10 տարի առաջ արդարացման համար Արսեն Վենգերի սիրած արտահայտությունը սա էր. «Տարեց տարի մենք կորցնում ենք մեր լավագույն խաղացողներին»։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց, ու հիմա «Արսենալը» ինքը դեմ չէ ճոխ գնումներ կատարել։ Բայց հիմա արդյունքներն ավելի վատն են, քան 10 տարի առաջվա արդյունքները։

  1. «Էվերտոն» — 365 մլն եվրո

ԱՊԼ-ի 6-րդ ակումբը՝ «Էվերտոնը», ընդգրկվեց առաջին տասնյակում։ Հիրիկները վերջին ժամանակներս խոշոր ակումբներից այնքան էլ քիչ չեն ծախսում, բայց ոչ ներքին, ոչ էլ եվրագավաթային մրցումներում ոչնչի չեն հավակնում։ Հնարավոր է խնդիրը գլխավոր մարզիչն է։ Սեմ Էլարդայսը հաստատ այն մարդը չէ, որի հետ կարելի է աղմկալի հաջողությունների հասնել։

  1. «Բավարիա» — 363 մլն եվրո
  2. «Տոտենհեմ» — 358 մլն եվրո
  3. «Միլան» — 305 մլն եվրո
  4. «Ատլետիկո Մադրիդ» — 298 մլն եվրո
  5. «Մոնակո» — 286 մլն եվրո
  6. Դ. «Բորուսիա» — 268 մլն եվրո
  7. «Ռոմա» — 262 մլն եվրո
  8. «Սաութհեմփթոն» — 229 մլն եվրո
  9. «Կրիստալ Փելես» — 225 մլն եվրո
  10. «Ինտեր» — 217 մլն եվրո

…98. «Տրուա» — 2 մլն եվրո։

98 ակումբներից 42-ն իրենց ներկայիս կազմերի ձևավորման համար ծախսել են ավելի քան 100 մլն եվրո։ Միջին ցուցանիշով ամենաշռայլը ԱՊԼ ակումբներն են (291 մլն), 2-րդ տեղում իսպանական առաջնության ներկայացուցիչներն են (131 մլն)։ 3-րդ և 4-րդ տեղերում Սերիա А-ի և Բունդեսլիգայի ներկայացուցիչներն են (124 և 113 մլն)։ 5-րդ տեղում ֆրանսիացիներն են (97 մլն)։

‘

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» նախագահը 2012-ին ուզում էր հրավիրել Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում դահուկներ չունի’