Եվրոպական մի քանի երկրների դիվանագետներ վախենում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարող է դադարեցնել օգնությունն Ուկրաինային և հրաժարվել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու վերաբերյալ Վաշինգտոնի պարտավորություններից։
Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
Գործակալության լրագրողները հարցում են անցկացրել Թրամփի նախկին և գործող օգնականներից մոտավորապես 20 հոգու, ինչպես նաև դիվանագետների շրջանում։
Նրանց կարծիքով՝ ամերիկյան նախկին առաջնորդը հաղթանակի դեպքում, հավանաբար, իրեն հավատարիմ մարդկանց կնշանակի Պենտագոնում, պետքարտուղարությունում և Կենտրոնական հետախուզական վարչությունում։ Դա, ասվում է հրապարակման մեջ, «արմատական փոփոխություններ կբերի ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ Ուկրաինայում պատերազմից սկսած՝ մինչև Չինաստանի հետ առևտրի վերաբերյալ հարցերում»։