‘
Շվեյցարական Նյոնում կայացած Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում այս մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք ակումբներին բաժին են ընկել հետեւյալ մրցակիցները.
«Ռուդար» (Մոնտենեգրո)-«Միկա» (Հայաստան)
«Տետեկս» (Մակեդոնիա)-«Փյունիկ» (Հայաստան)
«Գանձասար» (Հայաստան)-«Ակտոբե» (Ղազախստան)
Հիշեցնենք, որ «Ակտոբեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Նշենք նաեւ, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլին այս մրցաշրջանում մասնակցում են 76 ակումբ:
‘