‘Եվրոպայի լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները’

1172

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարեցին «Սպարտան» (Չեխիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Ատլետիկը» (Իսպանիան), «Սևիլյան» (Իսպանիա), «Բորուսսիան» (Գերմանիա, Դորտմունդ), «Լիվերպուլը» (Անգլիա), «Շախտյորը» (Ուկրաինա), «Բրագա» (Պորտուգալիա):

1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է մարտի 18-ին, Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում: Երևանի ժամանակով 15:00-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը իսկ 16:00-ին՝ Եվրոպայի լիգայինը: 

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» ֆուտբոլիստները հյուրընկալել են ընտանիքին կորցրած 5-ամյա փոքրիկին (տեսանյութ)’