‘
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդնում «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:
«Չելսիի» կազմում զարմացրեց Ֆերնանդո Տորեսը: Այն առումով, որ փայլուն հանդիպում անցկացրեց եւ հիշեցրեց իր լավագույն ժամանակները: Տորեսին ամեն ինչ հաջողվեց. հիանալի հնարքներ, փոխանցումներ, ճեղքումներ, անսպասելի որոշումներ, «ռաբոնա» եւ որպես արդյունք, նաեւ երկու գոլ:
Եթե Տորեսը շարունակի այսպես խաղալ, ապա Վիսենտե Դել Բոսկեն անկասկած նորից հավաքական կհրավիրի նրան:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին:
Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Չելսի» (Անգլիա) — «Ռուբին» (Ռուսաստան) – 3:1
Ֆերնանդո Տորես, 16, 70, Վիկտոր Մոզես, 32 – Բիբրաս Նատխո, 41 (11մ.)
‘