‘Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյը չի կարողանում բաժանվել պայուսակից (լուսանկար)’

760

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է.«Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությամբ և մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար: 
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեյին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում:

\"\"

Նախորդ հոդվածը‘Լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին և քաղաքական գնահատական տալ նրա արարքին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տարվա ամենակարեւոր ֆուտբոլային իրադարձությունները՝ մեկ տեսաշարով’