‘Եվրոպայի հայկական միությունների ֆորում. Հունգարիայի և Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացնելու ՄԻԵԴ ‘

731

Հունգարիայի և Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ մեկ այլ հայցով էլ դիմելու են նաև Հաագայի տրիբունալ՝ Ադրբեջանի նկատմամբ մեղադրանք ներկայացնելով պետական ահաբեկչություն կազմակերպելու համար:

«Հայաստանում Ռամիլ Սաֆարովի գործի ճիշտ գնահատականը տրված չէ, որովհետև ոչ ոք գլխի չի ընկել, որ Սաֆարովը սպանությունը կատարել է պաշտոնական ծառայության մեջ գտնվելով, գործուղման ժամանակ, և ցանկացած սպայի կողմից կատարված հանցագործությունը պետական հանցագործություն է, որը որակվում է որպես պետական ահաբեկչություն: Պահանաջելու ենք, որ դրվի ահաբեկչության հոդված, և Ադրբեջանին ու նրա նախագահին մեղադրում ենք ահաբեկչություն կազմակերպելու մեջ»,- հայտարարեց Գրիգորյանը:

Նա մատնանշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մի շարք բացթողումներ: Գրիգորյանը պնդում է, որ ինքն այս տարվա օգոստոս ամսվա սկզբներին արդեն տեղեկություն ուներ, որ Սաֆարովին պատրաստվում են արտահանձնել, և այդ տեղեկությունն ուներ նաև ԱԳՆ-ն:

«Ի՞նչ արեցին: Էդվարդ Նալբանդյանը բացառիկ կարևոր հանդիպումների էր, կարծեմ՝ Նոր Զելանդիայում: Ավելի վատ արտգործնախարար ես չեմ տեսել: Էս տղան միայն ման է գալիս ու կայֆ է բռնում: Ոչ մի հարցում չի համագործակցում, տեղ-տեղ էլ մեր դեմ է աշխատում»,- ասաց Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘Apple-ը հետաձգել է նոր iPad-ի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Նախնական դատական նիստ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործով ‘