Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականները կվիճարկեն նոր միջմայրցամաքային գավաթ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի կունենա 2022թ. հունիսին։ Մրցավայրը դեռ որոշված չէ։
ՈւԵՖԱ-ի եւ Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի պայմանավորվածությամբ կանցկացվի նաեւ ֆուտբոլի կանանց, ֆուտզալի, երիտասարդների մայրցամաքային չեմպիոնների հանդիպումներ, մրցավարների փոխանակություն։
Երկու կազմակերպությունները նաեւ համատեղ գրասենյակ կբացեն Լոնդոնում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի համակարգման նպատակով։