‘Եվրոպայի 28-րդ առաջնությանը կմասնակցեն 3 հայ մարզուհիներ’

1118

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում շարունակում է  նախապատրաստվել ապրիլի 9-ից 18-ը Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի 28-րդ առաջնությանը: 

Մարզումների ընթացքում մարզչական անձնակազմը որոշել է, որ Վրաստանում մրցահարթակ կելնեն հայ մարզուհիներից 3-ը՝ Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ),- հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնել է, որ նախնական հայտացուցակում ընդգրկված Քրիստինե Պետրոսյանը դեռևո չի հասել իր լավագույն մարզավիճակին և ներկա մարզավիճակով դժվար թե կարողանա պայքարել մեդալների համար. այդիսկ պատճառով նպատակահարմար է, որ մարզուհին բաց թողնի Եվրոպայի առաջնությունը:

Նախորդ հոդվածը‘Պիկե. «Էլ Կլասիկոյում հաղթանակը կարող է չեմպիոնական նշանակություն ունենալ»’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է ընտրանու կազմը’