‘
Եվրոպայի երկրներում շարունակվում է անոմալ սառնամանիքը, որն ուղեկցվում է ձյան տեղումով:
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունները զգուշացրել են վտանգի «սաթե» մակարդակի մասին, ինչը նշանակում է, որ եղանակը կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Երկրի որոշ շրջաններում սպասվում է մինչեւ 40 սանտիմետր ձյուն: Եղանակային պայմանների պատճառով ՄԹ-ում հարյուրավոր երկաթուղային եւ օդային չվերթներ են չեղարկվել:
Ֆրանսիայի տարածքի մեծ մասում նույնպես արտակարգ ռեժիմ է սահմանվել ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով, որը մամուլում ստացել է «Մոսկվա-Փարիզ» անվանումը: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Ֆրանսիայում արդեն երեք մարդ է զոհվել ցրտահարությունից: Ընդհանուր առմամբ, ըստ Figaro-ի, Եվրոպայում երեք օրվա ընթացքում ցրտերին զոհ է գնացել 10 մարդ՝ եւս չորսը Լեհաստանում եւ երեքը՝ Լիտվայում:
‘