‘
Եվրոպան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել 657 հանցագործների, որոնց մեղքն ապացուցվել է դատարաններում, հաղորդել է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիան մի շարք եվրոպական երկրներից պահանջել է արտահանձնել 713 հանցագործների, սակայն այդ երկրները համաձայնել են հանձնել ընդամենը 56-ին:
Թուրքիայի պահանջած ընդհանուր թվից 337-ը՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության, 242-ը՝ ձախ-արմատական ահաբեկչական կազմակերպությունների, 69-ը՝ արմատական կրոնական կազմակերպությունների, 11-ը՝ տարբեր ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են:
Թուրքիան պաշտոնապես ահաբեկչական է ճանաչել 15 կազմակերպություն, այդ թվում՝ Թունիսում գործող «Անսարուլ Շարիա», Լիբիայում և Սիրիայում՝ «Աբդուլլահ Ազզամի բրիգադներ», «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Բոկո Հարամ» կազմակերպությունները: Փոխանցում է trend-ը:
‘