Անցած հանգստյան օրերին Եվրոպայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։
Կիրակի օրը 30 հազարից ավելի ցուցարարներ դուրս են եկել Բրյուսելի փողոցները։ Օրվա ընթացքում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ ընդհարումների։ Ցույցը ցրելու համար իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հաղորդվել է, որ տուժածներ կան երկու կողմից էլ։
Ավելի վաղ բախումներ են տեղի ունեցել նաև Հաագայում և Ռոտերդամում․ այնտեղ ցույցերն սկսվել են դեռ ուրբաթ օրը։ Նիդեռլանդների իշխանությունները կատարվածն անվանել են բռնության սանձարձակություն և հետաքննություն են սկսել, քանի որ ցուցարարներից ոմանք հրազենային վասվածքներ են ստացել։
Վիեննայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, քանի որ իշխանությունները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը փետրվարից պարտադիր դարձնել, նաև իրենց բողոքն արտահայտելով նոր համազգային լոքդաունի դեմ, որն սկսել է գործել երկուշաբթի գիշերվանից։
Փոխանցում է BBC-ն։
