‘Եվրոպացի փորձագետ. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է’

720

Չարժե մոռանալ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է: Այն վերջին պատմությունը, թե ինչպես Սերժ Սարգսյանը հանկարծ հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, ապացուցում է, որ մինչև անդամակցության կամ համաձայնագրի ստորագրման բուն փաստը, ավելի լավ է, ենթադրություններ չկառուցել: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում  ԱրմԻնֆոյի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եվրահեռանկարը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հրապարակումից հետո:

«Ինչ վերաբերում է Հայաստանի հեռանկարներին Մաքսային միությունում, ապա շատ բան կախված կլինի այն բանից, թե նա ինչպիսի որոշակի տնտեսական պայմաններով կանդամակյցի այդ միավորմանը: Այդ որոշակի ասպեկտի շուրջ Երևանում առայժմ քննարկում չկա: Այդուհանդերձ, ԵՄ կփորձի ըստ ամենայնի Երևանին ցույց տալ, որ նա սխալվել է` ընտրելով եվրասիական ինտեգրումը: Կարող են առաջարկվել նոր ծրագրեր: Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրմանը` ԵՄ-ին անդամակցելու վերջնական նպատակով, ապա այդ հեռանկարն այնքան մշուշոտ  է, որ առաջիկա տասնամյակներին այդ մասին խոսելը ճիշտ չէր լինի: Դրանք, պարզապես, գոյություն չունեն», — ընդգծել է Լերները:

Ելնելով դրանից` արդյունքում, նրա գնահատմամբ, Հայաստանն իրեն հանձնել է Ռուսաստանի ձեռքը, նրա վրա բարդելով իրեն պահելու բոլոր ծախսերը, ինչը ԵՄ-ում նրան թույլ չէին տա: Իսկ Ադրբեջանը փորձում է ցուցադրել իր ինքնուրույնությունն ու անկախությունն ինտեգրացիոն միավորումներից` հասկանալով իր տնտեսության բոլոր շահերը: Փորձագետը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը Ռուսսատանի ճնշման արդյունք չէ: Սակայն Լերները հատկապես ընդգծել է, որ եթե վերջին 20-25 տարում Անդրկովկասում ոչ մի պատերազմ չլիներ, այդ տարածաշրջանը վաղուց կլիներ ՆԱՏՕ և ԵՄ հավաքական անդամ: Եվ փնտրել իրական պատճառները, թե ինչու դա տեղի չի ունեցել, հարկավոր է` հեռանալով այդ իրողությունից: 

Նախորդ հոդվածը‘Առաջին անգամ Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա Վրաստանի պետբյուջեից’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը՝ սուպեր-հերոսի կերպարով’