‘Եվրոպացի ֆերմերները Եվրախորհրդարանը ողողել են կաթով’

685

Կաթնամթերք արտադրող ֆերմերները հարյուրավոր տրակտորներ են հանել Բրյուսելի փողոցները և Եվրախորհրդարանի շենքը ողողել են կաթով, երկուշաբթի հաղորդել է Reuters-ը: Կաթի զգալի մասը լցվել է ոստիկանների և պատահական անցորդների վրա, ընդ որում, դատելով լուսանկարներից՝ ցուցարարների մի մասը նշանառության տակ է առել հենց ոստիկաններին: Այնուհետև ֆերմերները խոտի խրձեր և ավտոդողեր են այրել՝ շուրջբոլորը պատելով ծխով: Ձերբակալվածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Ֆերմերները բողոքում են կաթի մթերման ցածր գներից և կաթնամթերքի ոչ խելամիտ քվոտաներից: Օրինակ՝ Բելգիայում կաթի մթերման գինը մեկ լիտրի դիմաց՝ 0,26 եվրո է՝ այն դեպքում, երբ մեկ լիտր կաթի արտադրանքի գինը կազմում է 0,40 եվրո: Նման քաղաքականության հետևանքով ֆերմերային տնտեսությունները հայտնվել են սնանկացման շեմին:

Նախորդ հոդվածը‘Հայ նախարարը սպառնացել է ֆրանսիացի լրագրողին Սերժ Սարգսյանին դուր չեկած հարցի համա՞ր’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի կալանքը երկարացվել է 2 ամսով’